ԱԱԾ խորհրդի նիստ է անցկացվել

Էդուարդ Մարտիրոսյանը դեպարտամենտների ղեկավարներին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։

Կեղծ դեղերի իրացման դեպք է բացահայտվել. ԱԱԾ

Նիստին մասնակցել են ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները:

Օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:

«Թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները վնասեն ՀՀ–ի անվտանգությանը». Վանեցյան

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանը դեպարտամենտների ղեկավարներին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել:

ԱԱԾ-ն ԵԿՄ կնիքով հաստատված կեղծ փաստաթղթեր է բացահայտել