ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Արհեստական բանականության ոլորտում ռուսական ներդրումներ գրավելու մեջ հետաքրքրված սփյուռքահայ ներդրողներին Հայաստանն ուզում է ուղղորդել նաև դեպի Ռուսաստանի տնտեսություն, այսօր ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավական նշանակալի է, մեզ մոտ աշխատում են ռուսական բանկեր, «Գազպրոմը», առանձին գործարարներ, բայց ապագայի Հայաստանը պետք է ավելի ուժեղ լինի, քան այսօր։
Հայաստանում 300 մլրդ դրամ գտնվում է սառեցված վիճակում. Փաշինյան
Ռուսական փորձը, եվրասիական համագործակցության ընդհանուր հարթակի շրջանակում մեր կապերը պետք է հնարավորություն տան ոչ միայն ռուսական ներդրումներ ներգրավել Հայաստան, այլ նաև հայկական ներդրումներ՝ Ռուսաստան, ես նկատի ունեմ Հայաստանից և հայկական սփյուռքից, որոնք ապրում են Ամերիկայում, Ֆրանսիայում։ Իմ դերերից մեկն է ոգեշնչել նրանց ներդրումներ անել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում», - նշել է նախագահը Քաթարում Դոհայի համաժողովի շրջանակում։
«Գագիկ Ծառուկյանի հյուրերին ընդունելիս ապահովվել է բացարձակ ճշգրիտ արարողակարգ». Գևորգյան
Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է արհեստական բանականության, նոր տեխնոլոգիաների և մաթեմատիկական մոդելների հետ կապված նախագծերում ռուսական ներդրումներ ներգրավելու մեջ։