Մոսկվայի օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել. նա սպառնում էր ինքնաթիռում նռնակ պայթեցնել

Ներկա պահին տղամարդը ձերբակալված է, ոստիկանությունում պարզում են նրա արարքի դրդապատճառները։ Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. ՌԴ ոստիկանության աշխատակիցներն այսօր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել են Մոսկվա-Կրասնոդար չվերթի ուղևորին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության համաձայն` ուղևորը հայտարարել է իր մոտ պայթուցիկ նյութի առկայության մասին, որը նա պատրաստվում է պայթեցնել։ Նա հարբած է եղել։ Նրա մոտ նռնակ չեն գտել, ինքնաթիռը զննել են։

Ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը. լուսանկար

Ներկա պահին տղամարդը ձերբակալված է, ոստիկանությունում պարզում են նրա արարքի դրդապատճառները։

Ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է Մոսկվայի ժամանակով ժամը 13:45-ից 16:00-ը։