ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Իտալիայի A սերիայի «Ռոմա»-«Սպալ» հանդիպման 83-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ։ Ինչպես գրում է Armsport.am—ը, Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին: Նա գոլը խփեց դաշտ մտնելուց 4 րոպե անց:
Առաջին խաղակեսից հետո գայլերը պարտվում են 0-1 հաշվով: Միակ գոլը 11 մետրից խփել է Պիտանյան:
Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը նստած էր պահեստայինների նստարանին:
Հանդիպման 2–րդ խաղակեսում իրադրությունը փոխվեց։ Խաղի 53-րդ ու 66-րդ րոպեներին Պելեգրինիի ու Պերոտիի ջանքերով «Ռոման» առաջ անցավ հաշվում։
Իսկ Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Ռոմա» հաղթում է 3-1 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ