ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Ի տարբերություն ժնևի, Նուրսուլթանում Սիրիայի շուրջ եկան ընդհանուր հայտարարի»

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Նուրսուլթանում կայացած համաժողովին, որի ընթացքում քննարկվել էին սիրիական հիմնախնդրին առնչվող հարցերն ու համակարգության ամբողջական հանգուցալուծման տարբերակները:
Sputnik
Գրիգորյան. «Ի տարբերություն ժնևի, Նուրսուլթանում Սիրիայի շուրջ եկան ընդհանուր հայտարարի»

Նուրսուլթանյան հավքն ու այն ձևաչափերով հանդիպումները, մասնավորապես՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի նախաձեռնությունները, որոնք փոխկապակցված են նշված գործընթացի հետ, որոշ չափով դրական ազդեցություն են ունենում սիրիական հակամարտության կարգավորման վրա: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«Իրականում». Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի պարագայում Մոսկվայի հետ արդեն ստիպված են հաշվի նստել

«Դրա ապացույցը մենք տեսնում ենք վերջին տարիներին: Անվանափոխված Աստանայի գործընթացը մեկնարկեց 2016 թվականին, իսկ հակամարտող կողմերն այդ ձևաչափի շրջանակում սկսեցին նախաձեռնություններով հանդես գալ 2017 թ-ի սկզբից: Դրան հաջորդեցին տարբեր քաղաքներում պարբերաբար տեղի ունեցած հավաքները»,- նշեց արաբագետը:   

ժնևյան գործընթացն, ըստ Գրիգորյանի, թեև նույնպես լուրջ նախաձեռնություն էր ՄԱԿ-ի հովանու ներքո, սակայն մնաց առկախված, որովհետև ուներ չափից լայն ներգրավվածություն, իսկ գերհագեցած օրակարգը միտված էր տարաբնույթ խնդիրները համակարգելուն, և հենց այդ պատճառով էլ առաջանում էին բազմաթիվ խոչընդոտներ: 

Թուրքիան չի կատարում իր պարտականությունները. գրոհայինները տարածվում են Մերձավոր Արևելքով

«Ի տարբերություն ժնևյան գործընթացի, նուրսուլթանյան պրոցեսն ավելի պարզ է, ներգրավված կողմերը քիչ են, սակայն ստատիկ վիճակում չեն: Բացի այդ, Ղազախստանի մայրաքաղաքում շատ հարցերի տրվեցին հստակ պատասխաններ: Նուրսուլթանը դիվանագիտական, քաղաքական գործընթացին տվեց ակտիվություն և ճկունություն»,- ասաց արաբագետը: 

 20 տարի անց՝ իրականացած ու չիրականացած կանխատեսումներ

Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ՝ հիմնական միջնորդները երեքն էին և նրանք Ղազաստանի մայրաքաղաքում էական հարցերի շուրջ կարողացան գալ ընդհանուր հայտարարի ու տեսնել որոշակի լուծումներ: