«Ձևավորվում է շատ կարևոր ինստիտուտ». Փաշինյանը խոսել է կնոջ հաջողության մասին

ՀՀ վարչապետը ներկայացրել է կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաջողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik.Հայաստանում ձևավորվում է շատ կարևոր ինստիտուտ `պետության ղեկավարի տիկնոջ գործունեությունը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում և կիսվել կնոջ ՝ Աննա Հակոբյանի` բարեգործական գալա ընթրիքի մասին գրառմամբ:

«Ձևավորվում է շատ կարևոր ինստիտուտ. Պետության ղեկավարի կնոջ գործունեությունը օրինակ է մեր բոլոր կանանց համար», - գրել է Փաշինյանը:

Վարչապետն ու իր տիկինը կօգնեն, որ ‹‹Տիգրան Մեծը›› կյանքի կոչվի

Ըստ Աննա Հակոբյանի`մեկուկես տարում «Իմ քայլը» հիմնադրամը ոչ միայն իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր, այլև դարձել է հուսալի և լուրջ գործընկեր: Վարչապետի կնոջ խոսքով ՝ գալա ընթրիքի ժամանակ հավաքվել է 700 միլիոն դրամ (մոտ 1,5 միլիոն դոլար): Միջոցները կուղղվեն հիմնադրամի նպատակային ծրագրերի իրականացմանը:

«Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. վարչապետի տիկնոջ արձագանքը

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն, ըստ Հակոբյանի պաշտոնական կայքի, առողջ, կրթված և ներառական հասարակություն զարգացնելն է, որտեղ յուրաքանչյուր ոք հավասար հնարավորություններ ունի իր ներուժին հասնելու համար: Հիմնադրամը կենտրոնացած է լայնածավալ ազդեցությամբ և հասարակության զարգացման երկարաժամկետ հեռանկար ունեցող նախագծերի վրա: