ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 13-ին, ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։