Արմեն Սարգսյանը Կատարում է. ինչ են քննարկել ՀՀ նախագահն ու Կատարի փոխվարչապետը

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը վերաբերվող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավետիսյան. «Կատարի մուտքի արտոնագրի չեղարկումը հազիվ թե տնտեսական մեծ ազդեցություն ունենա»

Անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։