«Աչքով են տվել»․ երգչուհի Վալերիայի որդին մեկ շաբաթում 3 անգամ ՃՏՊ-ի մեջ է հայտնվել

Առաջին անգամ նա ավտովթարի մեջ է ընկել, երբ ընկերուհու հետ գնացել է Սանկտ Պետերբուրգ՝ մոր համերգին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ռուս երգչուհի Վալերիայի որդին՝ Արսենի Շուլգինը, մեկ շաբաթում երեք անգամ ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել։ Այդ մասին նա պատմել է Instagram-ի իր էջում և գրառմանը կից հրապարակել դեպքի վայրում նկարված տեսանյութերը։

«Կարելի է մտածել, որ սա կատակ է, բայց դա այդպես չէ։ Սա երրորդ վթարն է։ Սարսափելի ոչինչ չկա։ Իմ մեքենայի վրա միայն համարանիշների շրջանակը պետք է փոխել։ Նույնիսկ ՃՈ չենք կանչել», - պատմել է Շուլգինը՝ նշելով, որ ավտոմեքենաների հարվածը թեթև է եղել։

«Ты супер! Танцы» մրցույթը․ինչու հայ մասնակիցներն «ուղեծրից դուրս» հայտնվեցին

Նշենք, որ Շուլգինի առաջին ՃՏՊ-ն տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, երկրորդը`  դեկտեմբերի 8-ին, երբ նա իր ընկերուհու հետ գնացել էր Սանկտ Պետերբուրգ՝ մոր համերգին։ Երգչուհի Վալերիայի որդին և նրա ընկերուհին հոսպիտալացվել էին։ Սակայն Արսենին հիվանդանոցից դուրս գրելուց հետո տեղի է ունեցել ևս մեկ ՃՏՊ․ տաքսին, որով գնացել է երիտասարդը, բախվել է ավտոբուսին։ Բազմաթիվ օգտատերերը կարեկցում են նրան և նշում, որ տղային «աչքով են տվել, ինչը բոլորովին զվարճալի չէ»։