ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում նոր մեքենաների շուկայի ծավալն այս տարվա տասը ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով։ Այս մասին հայտնում է «ԱՏՎՈՍՏԱՏ» վերլուծական գործակալությունը։
Ըստ տվյալների` շուկայի ծավալը կազմել է 1,9 հազար միավոր։
Նշվում է, որ Հայաստանի ավտոշուկայի մոտ 35%-ը բաժին է ընկնում ճապոնական Toyota ապրանքանիշին։ Գործակալության տվյալների համաձայն՝ հանրապետության բնակիչները այդ ապրանքանիշի 650 նոր մեքենա են գնել։
Երկրորդ տեղում է գերմանական Mercedes-Benz պրեմիում ապրանքանիշը՝ 140 միավոր։
Առաջնորդների եռյակը եզրափակում է կորեական KIA-ն՝ 130 միավոր։
Բացի դրանից, նշված ժամանակահատվածում վաճառվել է LADA, Lexus և Nissan ապրանքանիշների ավելի քան 100 նոր մեքենա։
Հիշեցնենք՝ 2020 թվականից Հայաստանում ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ կանոնակարգը, որն արդեն հինգ տարի է` գործում է միության այլ երկրներում։ Դրա հետևանքով երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մաքսային տուրքերը զգալիորեն կաճեն։