Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են. լուսանկարներ և տեսանյութ

Ամուսնության առաջարկից մեկ ամիս էլ չանցած հայտնի դերասանն ու երգչուհին կանգնել են խորանի առաջ։ Նրանք արդեն հրապարակել են իրենց պսակադրության լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնացել են։ Միհրան Ծառուկյանն Intagarm–ի իր էջում լուսանկար է հրապարակել պսակադրության արարողությունից։

Արփի Գաբրիելյանն էլ մեկ այլ լուսանկար է հրապարակել, որում նորաթուխ ամուսինը համբուրում է կնոջ գլուխը։

Դերասանի հրապարակած լուսանկարին կից գրառումից պարզ է դառնում, որ պսակադրության արարողությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։

Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

Հիշեցնենք` Միհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանին ամուսնության առաջարկ էր արել նոյեմբերի 17-ին համերգի ժամանակ։ Նա Արփիի հետ զուգերգից հետո բեմ էր հրավիրել տղաների, որոնք իրենց հետ բերել էին վարդերի 7 մեծ փունջ։ Մինչ Արփին զարմացել ու անակնկալի էր եկել ծաղկեփնջերից, Միհրանը գրպանից հանել էր մատանին ու ցույց տվել հանդիսատեսին, հետո մոտեցել էր Արփիին ու ամուսնության առաջարկ արել։

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ