Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ

Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է տեսախցիկների առաջ, և այնպիսի տպավորություն է, թե նա հատուկ կանգնում է, որպեսզի իրենով երկար հիանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը կրկին «որսացել է» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, ասես ուզում է, որ իրենով հիանան, հետո նոր հեռանում է։

Ավելի վաղ Նեոն հայտնվել էր տեսախցիկի գոտում, մոտեցել իրեն նկարող տեխնիկային ու լիզել այն։

«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը

Հիշեցնենք, որ կառավարությունը 2019 թվականը հայտարարել էր կովկասյան ընձառյուծի տարի։