«Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը...». Նաիրա Զոհրաբյանը գրառում է արել

Մինչ քվեարկությունը Քիմ Քարդաշյանն իր 158 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել բոլոր սենատորներին, որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Միևնույն է, չարացած, չկայացած ու գազազած ամբոխը երբեք չի ներել ու չի ներելու գեղեցկությունը: Facebook–ի իր էջում այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք: Ինչքան էլ դա ձեզ զայրացնի, Քիմ Քարդաշյանը, այս ֆանտաստիկ կինը, իր որոշ դերակատարությունն ունեցել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման գործում»,–գրել է պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով` իր ընկեր սենատորներից մեկը գրել է իրեն ու պատմել, որ Քիմը, մինչ քվեարկությունը, իր 158 միլիոն հետևորդներին կոչ է արել զանգահարել բոլոր սենատորներին, որպեսզի վերջիններս քվեարկեն կողմ: Քիմի «բանակը» բոլորին հատ-հատ զանգել և հորդորել է չտապալել քվեարկությունը։ Եվ քանի որ նույն այդ 158 միլիոնը ընտրությունների ժամանակ էլի են պետք գալու սենատորներին, սենատորները չէին կարող անտեսել նրանց հորդորը։

Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Պատգամավորը կոչ է արել հայրենակիցներին գոնե չհայհոյել Քիմ Քարդաշյանին, եթե շնորհակալություն հայտնելու ուժ իրենց մեջ չեն գտնում:

«Ես հասկանում եմ, ես շատ լավ գիտեմ, որ կնոջ գեղեցկությունը, կայացած ու երջանիկ լինելը մեր հայրենակիցների հատուկ մի տեսակի, ընդ որում` նաև տղամարդկանց, հասցնում է հոգեխանգարմունքի:

Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան

Մի՚ արեք, հայհոյելով, վիրավորելով, դուք ընդամենը բումերանգի սլաքը ուղղում եք դեպի ձեզ ու ձեր երեխաները:
Միեւնույն է, ինչքան էլ հայհոյեք, Քիմը և մնացած գեղեցիկ կանայք շարունակելու են լինել գեղեցիկ ու շարունակելու են անել իրենց գործը։

Ես ասում եմ` Բրավո Քիմ ու Քիմին եմ ուղարկում Սամվել Մկրտչյանի` անգլոամերիկյան պոեզիայի երկհատորյակը, որի առաջին հրատարակությունը Քիմը ունի»,–գրել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12–ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Բացվեց մեր պահանջատիրության պատմական նոր էջը. Գարեգին Բ–ն ողջունել է ԱՄՆ Սենատի որոշումը

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

«Սենատն այսօր միացել է Ներկայացուցիչների պալատին` մերժելով թուրքական «լռության դավադրությունը» և ճանաչելով Հայոց ցեղասպանության մասին արդար հիշատակի` Ամերիկայի իրավունքը»,–բանաձևի ընդունումից հետո ասել էր Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Շնորհակալ եմ նախնիներիս հիշատակը հարգելու համար». Սերժ Թանկյան

Նա նաև կոչ էր արել գործադիր իշխանությանը միանալ Սենատի որոշմանը` «վերջ դնելով Անկարայի խաբեության մեջ ԱՄՆ–ի մասնակցությանը»։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։