Հիվանդ երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկին. նախարարը վրդովված է

Հիվանդ երեխայի հայրը կոտրել է բժշկի սեղանը, վնասել ընդունարանի դուռը, պատռել հիվանդության պատմագիրը, վիրավորել բաժանմունքի վարիչին  ու գլխով հարվածել նրա դեմքին: «Արաբկիր» ԲԿ–ում գրանցված միջադեպը նախարարի ուշադրության  կենտրոնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձել է օրեր առաջ «Արաբկիր» ԲԿ–ում տեղի ունեցած դեպքին։

Բանակին բժիշկներ են անհրաժեշտ. նրանք Ամանորը տանը չեն դիմավորի

«Չկա որևէ արդարացում նման արարքի: Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ` ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի  լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի»,– Facebook-ում գրել է նախարարը։

Նա նաև կոչ է արել իրավապահներին` պարզել մեղավորներին ու օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց։

Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին «Արաբկիր» ԲԿ–ն տեղեկություն էր տարածել այն մասին, որ հիվանդանոց դիմած քաղաքացիներից մեկն ագրեսիվ պահվածք է դրսևորել բուժանձնակազմի նկատմամբ։

Խոսքը ջերմային ցնցումներով հիվանդանոց բերված երեխայի հոր մասին է։ Նա, ըստ հիվանդանոցի հաղորդագրության,  կոտրել է ընդունարանի բժշկի սեղանի ապակին, վնասել վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել սեղանին դրված` մեկ այլ հիվանդի պատմագիրը:

Հանուն առողջության. նախարար Թորոսյանի կասկածներն ու առաջարկները. ինչ է նախատեսում փաթեթը

«Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով»,– հայտնում են «Արաբկիրից»:

Հաջորդ օրը կեսօրին, «Արաբկիրում» գործող կարգի համաձայն` երեխայի ծնողներին հրավիրել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկություն տալու նպատակով:

Հայաստանում քաղցկեղի սքրինինգային նոր ծրագիր կիրականացնեն. Թորոսյանը մանրամասներ է հայտնել

«Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք»,– ասված է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

«Արաբկիր» ԲԿ–ն տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: