Հայ երիտասարդների ամուսնության ժամանակ հարսը սկսել է ծիծաղել, երբ լսել է «հնազանդ» բառը

Երիտասարդ զույգի պսակադրության արարողության ընթացքում ճերմակազգեստ գեղեցկուհին չի կարողացել զսպել իրեն, երբ հոգևորականը հնչեցրել է ավանդական հարցը։
Sputnik

Համացանցում տարածվում է մի տեսանյութ, որի հերոսները հայ երիտասարդներն են։ Նրանց պսակադրության արարողության ժամանակ, երբ հոգևորականը հարցրել է հարսին` հնազա՞նդ ես այս երիտասարդին, գեղեցկուհին սկսել է ծիծաղել։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են. լուսանկարներ և տեսանյութ

Հոգևորականը նորից է ասել. «Հարս, վերջին անգամ եմ հարցնում` հնազա՞նդ ես այս երիտասարդին, որ պիտի ամուսինդ լինի»։

Ամուսնության այսպիսի առաջարկ հաստատ չեք տեսել. տեսանյութ

«Հնազանդ եմ»,– վստահ պատասխանել է հարսը ու շարունակել է անզուսպ ծիծաղել` իր ծիծաղով վարակելով մյուսներին։

Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

Պսակադրության արարողության տեսանյութը տարածվել է Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում ու հազարավոր դիտումներ հավաքել։

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ