«Դեռ դաշնակիցներ ենք»․ Թուրքիան ԱՄՆ-ից Patriot է խնդրել ու պատասխանի է սպասում

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դեռ դաշնակից է համարում ԱՄՆ-ին, բայց ոչ ոք չի կարող չեղարկել С-400 համալիրների գործարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Անկարան Վաշինգտոնին առաջարկել է, որ Patriot հակահրթիռային համակարգ վաճառի իրենց ու հիմա պատասխանի է սպասում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այս մասին ասել է այսօր Կատարում։

«Հավատում ենք, որ ԱՄՆ-ն դեռ մեր դաշնակիցն է», - ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ ոչ ոք ի զորու չէ չեղարկել Ռուսաստանից С-400–ներ գնելու պայմանագիրը, գործարքն արդեն կայացել է։ Չավուշօղլուն նշել է, որ Մոսկվայի առաջարկը շատ ձեռնտու է եղել, այդ պատճառով էլ Անկարան ընդունել է այն։

Էրդողանը C-400–ների վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել

«Այժմ մենք պատրաստ ենք ԱՄՆ-ից Patriot համակարգ գնել ու պատասխանի ենք սպասում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա նաև ավելացրել է, որ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի С-400-ի մատակարարման պատճառով, Թուրքիան ստիպված կլինի պատասխանել։

«Երկերեսանի քաղաքականություն». ռազմական փորձագետը` ԱՄՆ–ում հրթիռի փորձարկման մասին

Նշենք, որ այս տարվա հուլիսին Ռուսաստանն ու Թուրքիան 2,5 մլրդ դոլար արժողությամբ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պայմանագիր են ստորագրել, դրանք սպառազինության մեջ կհայտնվեն 2020 թվականի ապրիլին:

С-400–ի մատակարարումները ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում։ Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից ու փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ ՝ սպառնալով չեղարկել Անկարային F-35 կործանիչների վաճառքը և պատժամիջոցներ սահմանել: Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ։

Որքան վատ են Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները, այնքան շահում են Երևանը և բոլորը