Դանակահարություն Երևանում. վիրավորները 17–18 տարեկան պատանիներ են

Երևանի կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը հրաժարվել է մնալ հիվանդնոցում։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երևանում հերթական դանակահարության դեպքն է գրանցվել։ «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

Երևանի կենտրոնում 20–ամյա ՌԴ քաղաքացուն կապկպել են, դանակահարել ու թալանել

Լենինգրադի մարզում ՀՀ քաղաքացու են դանակահարել

Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:40-ի սահմաններում, Երևանի կենտրոնում` Խորենացի փողոցում։

Դանակահարված 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն վիրավորվել են` կրծքավանդակի շրջանում ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վիրավորում է ստացել դաստակի և ականջի հատվածում, բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում:

Դանակահարություն դպրոցում դասի ժամանակ. 11–րդ դասարանի աշակերտը հիվանդանոցում է

Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։