Wizz Air–ը Լոնդոն և Փարիզ ուղղություններով թռիչքներ չի իրականացնելու. Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի»,– նշել է նա։

Հայկական ԶԼՄ–ները երեկ գրել էին, որ հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ է իրականացնելու 2020 թվականի հունվարից։

Ծաղիկներ և հյուրասիրություն. գործարկվել է Երևան–Անապա ուղիղ չվերթը

Հիշեցնենք` Ռևազյանը հուլիսի 15–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ մտադիր է օրենսդրական փոփոխություններ ներկայացնել` ավիաընկերությունների նոր ուղղությունների համար «օդի հարկը» հանելու։ Նա ասել էր, որ եթե հաջողվի փոփոխություն կատարել, և օդանավակայանը համաձայնի զեղչ տրամադրել, ապա արդեն 2020թ.–ի ամռանը կգործեն երկու բյուջետային ավիաընկերություններ` Ryanair–ը և Wizz Air–ը։

Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթեր կբացվեն. առաջինը կլինի ռուսական «Ազիմուտը»

Արդեն հայտնի է, որ իռլանդական Ryanair–ը Հռոմի և Միլանի ուղղությամբ թռիչքները կիրականացնի հունվարից, իսկ ամռանից ավիաընկերության ինքնաթիռները կմեկնեն Բեռլին: Ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը հայտարարել էր, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տոմսերը կարժենան միջինը 35 եվրո։

Հայերը մեմեր են սարքել Ryanair–ի թեմայով. #ԿոֆեՀռո՞մ, թե՞ #կոֆեԲեռլին, սա է դարդը»