ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՎիվաՍել-ՄՏՍ–ի անունից հանդես եկող անհայտ անձինք, բաժանորդների տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու նպատակով, տեղեկություններ են տարածում, թե իբր ընկերությունն իրականացնում է մրցույթ/խաղարկություն: Այս մասին հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ–ը։
«Առանձին բաժանորդներ այսօրինակ հաղորդագրություններ են ստացել թե՛ բջջային հեռախոսի, թե՛ համակարգչի միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:
«ՏՏ ոլորտը զարգանում է շատ արագ, սակայն մեզ մոտ նկատվում է կադրային սով». Արամ Մխիթարյան
Ընկերությունը հորդորում է չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևիցե անհատական տվյալ, ինչպես նաև վերը նշված հաղորդագրությունը ստանալու դեպքում այդ մասին տեղեկացնել ընկերությանը: