ՌԱԴԻՈ

Սաֆրաստյան. «Կսկսվի ցեղասպանությունների հետևանքների վերացման գործընթացի ուղին»

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը և այդ հանգամանքով պայմանավորված իրավական որոշ հարցերի:
Sputnik
Սաֆրաստյան. «Կսկսվի ցեղասպանությունների հետևանքների վերացման գործընթացի ուղին»

Միջազգային իրավունքն արձագանքում է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում հասարակական ընկալումներում, իսկ վերջիններս ամբողջ աշխարհում ընթանում են դեպի ցեղասպանությունները որպես ծանրագույն հանցագործություն ընկալելուն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով` ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։

ԱՄՆ Կոլումբիայի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

«Օրենսդրությունը կփոխվի և ավելի հեշտ կլինի իրավական դաշտում դատապարտել ցեղասպանությունը որպես հանցագործություն և արդեն կսկսվի ցեղասպանությունների հետևանքների վերացման գործընթացը իրավական դաշտում դիտարկելու ուղին: Այդ ժամանակը կարող է գալ, բայց շատ ջանքեր կպահանջվեն, որպեսզի մասնագետ իրավաբանները, քաղաքագետներն ու պատմաբանները այդ աշխատանքներն առաջ տանեն»,- նշեց Սաֆրաստյանը:  

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ՝ թեև բանաձևն ընդունվեց թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին, սակայն դա պետք է նաև դիտարկել որպես աշխարհում հայկական գործոնի ուժեղացման արտահայտություն: Տարբեր փուլերում, տարբեր տարիներին քննարկվել է խնդիրը, սակայն նման մակարդակ երբեք չի եղել, որ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի երկու պալատներն էլ ընդունեն նույն բանաձևը:  

Արմեն Սարգսյան էլ է անդրադարձել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 12–ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։

Բացվեց մեր պահանջատիրության պատմական նոր էջը. Գարեգին Բ–ն ողջունել է ԱՄՆ Սենատի որոշումը

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։