Ողբերգական ավտովթար Արմավիրում. երիտասարդը տեղում մահացել է, կան վիրավորներ

Ատովթարի հետևանքով երեք մարդ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով` նրանք ընտանիքի անդամներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Արմավիրում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները:

Կեղծ դեղերի իրացման դեպք է բացահայտվել. ԱԱԾ

Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախնական տվյալներով` տուժածներն ընտանիքի անդամներ են. վիրավորները մահացած երիտասարդի հայրն ու եղբայրն են: Գյուղացիների խոսքով` մահացած երիտասարդը մի քանի օր առաջ էր վերադարձել Հայաստան՝ Ամանորն ընտանիքի անդամների հետ դիմավորելու նպատակով, նա 3 տարի գտնվում էր արտերկրում:

Ավտովթար Երևանում. Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել