«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է, ու վերջին անգամ Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է», – ասաց Նաղդալյանը։
Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր ինքնորոշման իրավունքը պահպանել և սահմանել Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից ու տարածքային ամբողջականությունից դուրս։ Նաղդալյանի խոսքով` այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Ադրբեջանը, 30 տարի շարունակ վարելով հայատյաց քաղաքականություն, ցույց է տվել, որ չի կարող ապահովել այն Արցախի ժողովրդի համար։
Արցախի շուրջ բանակցությունները մտել են փակուղի՞. «Դաշնակցությունը» ելք է առաջարկում
«Վերջերս Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթում հայկական ջարդեր կազմակերպելու համար, իսկ այդ միջավայրում ավելորդ է անգամ դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը», – ասաց Նաղդալյանը։
Նա նշեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ անվտանգությունը ենթակա չէ զիջման։
Նաղդալյանի խոսքով` Բաքուն լավ գիտի` ինչի մասին է խոսում պաշտոնական Երևանը, սակայն ձևացնում է, որ չի հասկանում` իր մաքսիմալիստական դիրքորոշումներն արդարացնելու համար։
Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հարցազրույցներից մեկում, մեկնաբանելով Հայաստանի դիրքորոշումը կարգավիճակի կարևորության և անվտանգության վերաբերյալ, հայտարարել էր, որ «կարգավիճակը» որոշելու հարցում ամեն ինչ պարզ է, բայց հասկանալի չէ «անվտանգություն» կետը։ Նա ասել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը «Ադրբեջանի քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի»։