Վարդան ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել ամուսնու հետ և իրարանցում առաջացրել համացանցում

Հայտնի պարուհու հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծացել ամուսնությունից հետո։ Երկրպագուներն այժմ սպասում են Վարդայի առաջնեկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի պարուհի, pole dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան), որ վերջերս է ամուսնացել, ամուսնու հետ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում։

Տեսանյութում երևում է, որ զույգը տարբեր կեցվածքներ է ընդունում, ըստ երևույթին, լուսանկարվելու համար։ Վարդայի ամուսինը դասական ոճով է հագնված, իսկ պարուհին մե՛կ իրանը գրկող և ուսերը բաց վարդագույն ատլասե զգեստով է, մե՛կ սև թավշյա զգեստով։

«Իմ նրբությունն է», – տեսանյութին կից գրել է Վարդան։

Մինչ երկրպագուներից ոմանք փորձում են պարզել` Վարդան հղի է, թե ոչ, և հարցեր են տալիս այդ մասին, մյուսները հաճոյախոսություններ են շռայլում նրան։

Ռոմանտիկ ու էրոտիկ. Վարդան օգտատերերին հիացրել է ընթրիքի լուսանկարով

«Վարդա, դուք կարծես քույր ու եղբայր լինեք։ Մեծ երջանկություն ձեզ։ Վաղուց եմ ձեր էջին բաժանորդագրված, շատ ուրախ եմ ձեզ համար, Վարդոչկա, որքան հաճելի է ձեզ նայելը։ Վարդա, դուք այնքան կանացի եք, շքեղ, այնքան հաճելի է նայել ձեր հիասքանչ զույգին։ Գեղեցկություն»,– գրում են երկրպագուները։

Թեև, ինչպես միշտ, թունոտ մեկնաբանություններ անողներ էլ են եղել։ «Իսկ ինչու է ամուսինը ձեր բնակարան տեղափոխվել, ոչ թե դուք նրա», – գրել է մեկը։

Վարդան ներկայացրել է պարելով սեղան պատրաստելու նուրբ արվեստը. տեսանյութ

Հայտնի պարուհին մինչև վերջերս թաքցնում էր իր ընտրյալին և համատեղ լուսանկարներ չէր հրապարակում։ Սակայն ամուսնությունից հետո Վարդան վերջապես ցույց տվեց, թե ով է նա։ Վարդայի լուսանկարներին հաջորդող մեկնաբանություններում ամենաշատ հնչող հարցը վերաբերում էր ամուսնու ազգությանը։ Շատերը համոզված էին, որ նա հայ է։ Վարդան սովորաբար հարցին չէր պատասխանում, բայց մի օր խոստովանեց, որ ընտրյալը ռուս է։

Գեղեցկուհի Վարդան ծխելու դեմ անհաջող ակցիայի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում

Հիշեցնենք՝ Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի ու ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։

«Սև հրեշտակ» Վարդան քնել է լողավազանի մոտ․ լուսանկար