Ռոբերտ Քոչարյանին կրկին վիրահատե՞լ են. Սողոմոնյանը խոսել է նրա առողջական վիճակի մասին

Հիմնական տեղեկատվությունը Վիկտոր Սողոմոնյանը ստանում է Քոչարյանի փաստաբանների և հարազատների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իրեն լավ է զգում, քիչ–քիչ ապաքինվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ 

Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին նախագահին տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն, նա ստացիոնար բուժում է անցնում:

«Օրերի հարց է, կկազդուրվի և հիվանդանոցից դուրս կգրվի։ Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել. պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է լրացուցիչ ճշտեմ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել», - ասաց նա։

Սողոմոնյանն ասաց, որ ավելի մանրամասն տեղեկությունների չի տիրապետում, որովհետև ինքն իրավունք և հնարավորություն չունի շփվելու նախագահի հետ, քանի որ նա կալանքի տակ է։

Հիմնական տեղեկատվությունը Սողոմոնյանը ստանում է Քոչարյանի փաստաբանների և հարազատների միջոցով։

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են հոկտեմբերի 9–ին «Իզմիրյան» բժշկական կենտրոնում։ Ավելի ուշ` նոյեմբերի 5–ին, Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել, որը վիրահատել են։ Լևոն Քոչարյանի խոսքով` ուռուցքը բարորակ է եղել։