ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի- Sputnik. Խանտի-Մանսիսկի Բելոյարսկի քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Կիսաեզրափակիչում Հովսեփյանն ու Ղազարյանը պարտվել են ռուս բռնցքամարտիկներից։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար մրցել էր ադրբեջանցի մարզուհի Շահլա Ալահվերդիևայի հետ և հաղթել։
Կեցցեն հայերը. բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հաղթեց Կուլվա Բուշիրին
Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը մրցել էր ռուս Դարիմա Սանդակովայի հետ և պարտություն կրել։
Նավթային երկրների բռնցքամարտի աշխարհի գավաթին Հայաստանը ներկայացնում են 7 բռնցքամարտիկ։