ՌԱԴԻՈ

Տիգրանյան. «Գազի վիճահարույց հարցում կարևորը կիլոմետր-դրամ հարաբերությունն է»

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գազալցակայաններում սահմանված գնի դիմաց լիցքավորվող գազի չափաքանակի վերաբերյալ առաջացած բողոքներին:
Sputnik
Տիգրանյան. «Գազի վիճահարույց հարցում կարևորը կիլոմետր-դրամ հարաբերությունն է»

Հայաստանում վարորդների գերակշիռ մասը վերջին օրերին իրենց մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս պարզել են, որ սովորականից ավելի են վճարում: Դժգոհող վարորդների համոզմամբ՝ ոչ թե սեղմված գազի գինն է բարձրացել, այլ գազալցակայաններն են սկսել խորամանկել. քիչ լցնում են, շատ գումար պահանջում:

Հայաստանում գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա. ՀՀ փոխվարչապետ

«Բանն այն է, որ եղանակային ցուրտ պայմաններում նույն բալոնի մեջ ավելի շատ ծավալի գազ է տեղավորվում: Ասում են, որ նույն բալոնն էր, առաջ վճարում էին 3500 դրամ, այժմ վճարում են 3800 դրամ: Խնդիրն այն է, թե որքան վճարվեց գազի դիմաց, և վարորդը քանի կիլոմետր քշեց մեքենան գազի այդ չափաքանակով»,- նշում է Տիգրանյանը:

Տիգրանյանի կարծիքով՝ ցանկացած գազալցակայան ինքն է որոշում, թե ինչ գնով պետք է վաճառի գազը, քանի որ բոլորն առանձին վերցրած տնտեսվարող սուբյեկտներ են, բայց երբ ասվում է, թե մեկ կիլոգրամի համար սահմանված գինը նույնն է եղել, իսկ չափաքանակը տարբեր,այդպես չէ:

Փորձագետի փոխանցմամբ՝ հարցն ավելին վճարելը չէ, և մարդկանց չեն կարողանում հասկացնել, որ կարևոր ցուցանիշը կիլոմետր-դրամ հարաբերությունն է:

Վարորդների 90 տոկոսի մենթալիտետի վերաբերյալ Տիգրանյանը հետաքրքիր դիտարկում արեց՝ նշելով, որ եթե վաղը հայտարարվի, որ մի գազալցակայանում գազն անվճար է, գնալու են ու նորից ասեն, որ բալոնն ամբողջությամբ չեն լցրել:   

Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով