ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ՄԱԿ–ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը։
Դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատում կայացավ S.Res.150 բանաձևի քվեարկությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունվեց միաձայն։
«ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հանուն բոլոր զոհերի հիշատակի և Ցեղասպանությունը վերապրածների, այս օրվա համար պայքարող միլիոնավոր ամերիկահայերի Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը», – ընդգծել է Փաուերը` իր գրառման մեջ նշելով Թրամփին։
Նա նաև տարածել է Ռոբերտ Մենենդեսի մասնակցությամբ տեսանյութը։ Մենենդեսը գրեթե լաց եղել` բանաձևը ներկայացնելիս։
«Պետական ծառայությանը ցինիզմով վերաբերվող մարդիկ, 30 վայրկյան ծախսեք և դիտեք, թե ինչպես է նա հազիվ զսպում արցունքները։ Նա տասնյակ տարիներ քրտնաջան աշխատել է, որպեսզի այս օրը գա», – գրել է նախկին դեսպանը։
Հիշեցնենք` ԱՄՆ Սենատն երեկ` դեկտեմբերի 11–ին, միաձայն ընդունեցՀայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։
«Ներեք մեզ Ցեղասպանությունը չճանաչելու համար». Օբամայի փոխարեն ներողություն է խնդրել Փաուերը