Ասուլիս. «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը գյուղատնտեսական հատվածում»

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ձևաչափով տեսակամուրջ կկազմակերպվի` Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը գյուղատնտեսական հատվածում» թեմայով:
Sputnik

Ասուլիսի բանախոսները.

- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և գյուղարդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբոտին,

- անասնաբուժական և բուսասանիտարական հսկողություն Դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտ։

Միջոցառման շրջանակում կամփոփվեն ԵԱՏՀ գյուղարդյունաբերության ոլորտում 2019 թ աշխատանքի արդյունքները, կշոշափվեն երկրների համար հրատապ գյուղմթերքի ռուսական շուկա մուտք գործելու թույլտվության, «Մերկուրի» դաշնային պետական տեղեկատվական համակարգի և «AITS-անասնաբուժական անվտանգություն» տեղեկատվական համակարգի ինտեգրման, վերազգային մակարդակով կենտրոնական արբիտրի (սննդի անվտանգության ոլորտում միասնական մարմնի) ստեղծման հետ կապված հարցեր: