Սևանի հիվանդանոցի աշխատակցի դին հայտնաբերել են սեփական մեքենայում

Ենթադրվում է, որ տղամարդը հանկարծամահ է եղել մեքենան վարելու ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Սևան քաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր մեքենայում հայտնաբերվել է Սևան քաղաքի հիվանդանոցի դիահերձող-սանիտարի դին։

Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած

Ըստ շրջանառվող լուրերի՝ 63-ամյա տղամարդը մահացել է իր մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Սևան քաղաքում։

Ողբերգական ավտովթար Արմավիրում. երիտասարդը տեղում մահացել է, կան վիրավորներ

Տղամարդը, ամենայն հավանականությամբ, մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, քանի որ մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել երկաթե էլեկտրասյանը։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Դեպքի հանգամանքները  պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Շմոլ գազից թունավորման հերթական դեպքը. երիտասարդ կինն ու իր երեխաները հիվանդանոցում են