Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

Առաջիկա օրերին Երևանը կլցվի Միլանի նորաձևության շնչով. տաղանդաշատ դիզայներ Լիանա Սարգսյանի «Աշուն–ձմեռ 2020» հավաքածուի ցուցադրությունից բացի նաև դիմահարդարման վարպետության դասեր կանցկացվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան․ Հայ դիզայներ Լիանա Սարգսյանը, որը հայտնի է իր «Էլսի Ֆեյշն» ապրանքանիշով, Երևանի հայտնի հյուրանոցներից մեկում առաջին անգամ ներկայացրեց իր նոր «Աշուն–ձմեռ 2020» հավաքածուից մի նմուշ։

Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

Հավաքածուն ամբողջությամբ կցուցադրվի  փետրվարի վերջին` Milan Fashion Week-ում։

Ցուցահանդեսին ներկայացված էր նաև «Գարուն–ամառ 2020» հավաքածուի մի մասը, որով ամիսներ առաջ հայ դիզայները փայլեց Միլանում։ Հավաքածուի զգեստների մեծ մասը Միլանում է։ Դրանցով մոդելները տարբեր նկարահանումների են մասնակցում։ Այս ցուցահանդեսով նաև նպատակ ունենք համագործակցել Իտալիայի նորաձևությանն առնչվող անձանց հետ»,–ասաց Լիանան, ընդգծելով, որ ցուցահանդեսին ներկա են նաև իտալացի լրագրողներ, բլոգերներ, որոնց աչքից ոչինչ չի վրիպում։

Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

Դիզայների խոսքով` բոլորը հետաքրքրված  էին «Գարուն–ամառ 2020»  հավաքածուով, այդ պատճառով էլ որոշեց ամփոփիչ ցուցահանդես կազմակերպել։

Ցուցադրությանը ներկայացված էին նաև ասեղնագործ բարձրորակ պայուսակներ, որոնց դիզայները Օլեսյա Սախրոն​ է, որը ևս մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում մի շարք ցուցահանդեսների։

Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

Ցուցադրված էր նաև «Արտույտ»​ շարֆերի բրենդը։ Այն ստեղծվել է հայկական արվեստն աշխարհում ճանաչելի դարձնելու համար։ Բրենդի ներկայացուցիչները համագործակցում են հայ ժամանակակից նկարիչների և թանգարանների հետ՝ ստեղծելով սահմանափակ քանակի բարձրորակ մետաքսյա շարֆեր։

2016 թվականից «Արտույտն» անընդմեջ ցուցադրվում է Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։

Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

Ցուցահանդեսի կազմակերպիչը Emerging Talents Milan-ն է,որը  դեկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանում  կներկայացնի լյուքս դասի հայկական եւ եվրոպական բրենդեր, որոնք մեծ հաջողությունների են հասել Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Ցուցահանդեսի օրերին աշխարհահռչակ դիմահարդար ​Վալերիա Օրլանդոն կանցկացնի դիմահարդարման վարպետության դասեր։

Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

«Էլսի» ապրանքանիշը​ 2018 թվականի փետրվարից ներկայացնում է բարձր նորաձևության իր հավաքածուները Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Կարճ ժամանակում բրենդը մեծ ճանաչում է ձեռք բերել և արժանացել ոլորտի մասնագետների բարձր գնահատանքին։

Հայ ճանաչված դիզայներ Լիանա Սարգսյանը կրկին կփայլի Milan Fashion Week-ում

Հիշեցնենք, որ Իտալիայի նորաձևության պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելլին անձամբ ներկա էր գտնվել  Լիանա Սարգսյանի «Գարուն–ամառ 2020»  ցուցադրությանը և իր հիացմունքը հայտնել։ «Էլսի» հավաքածուներին անդրադարձել են աշխարհահռչակ Vogue Italia, Fashion Week Online, Now Fashion, US Lifestyle Magazine, Ragazze, Spy News Magazine, World Fashion Channel ամսագրերը։