ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Միաբևեռ իշխանության դեպքում պետական համակարգն իրեն ավելորդ է զգում»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի տեխնոլոգիաներ են կիրառվել ներքաղաքական գործընթացներում՝ վերջնական նպատակին հասնելու համար և ինչպիսի արդյունավետություն են ունեցել դրանք:
Sputnik
Հակոբյան. «Միաբևեռ իշխանության դեպքում պետական համակարգն իրեն ավելորդ է զգում»

Իշխանության մեզանում միաբևեռ է, ձևավորված է մեկ անձի շուրջ և ամեն ինչ հենվում է մեկ մարդու վրա, հետևաբար դա է պատճառը, որ պետական համակարգն այնպես չի գործում, ինչպես ուզում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այստեղ կա նաև նրա մեղքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներողություն է խնդրել Նար–Դոսից

«Եթե ամեն ինչ վերցնում ես քեզ վրա և պետք է բոլոր որոշումներն ինքդ ընդունես, ապա նման դեպքերում պետական համակարգն իրեն ավելորդ է զգում: Տվյալ պարագայում ավելի ապահով է ընդհանրապես չերևալ, քան որևէ որոշում ընդունելիս սխալվել ու ընկնել հարվածի տակ»,- նշեց Հակոբյանը: 

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, թե՛ հեղափոխությունից հետո, թե՛ այս ամբողջ ընթացքում ակտիվորեն օգտագործել է «ֆեյսբուքյան լայվի» տեխնոլոգիան: Դա, ըստ էության, դարձել է ներազդելու միակ գործիքը, որովհետև այն, ինչ չի անում պետական ապարատը, բացը փորձում է լրացնել, ուրիշների կիքսերը մաքրել Նիկոլ Փաշինյանն իր առայժմ որոշակի բարձր վարկանիշով:

Էյֆորիան նվազել է, բայց դա չի մեծացնում նախկին իշխանության շանսերը. քաղաքագետ

Ըստ Հակոբյանի` ընդդիմադիր դաշտում առայժմ գործը քաղաքական տեխնոլոգիաներին չի հասնում, որովհետև ընդդիմադիրները ներկայումս շեշտը դնում են կառուցվածքի փոփոխման ու կազմակերպչական հարցերի վրա:

Պետական համակարգում փոփոխություննե՞ր են սպասվում. ինչու է զայրացել վարչապետը

Հակոբյանի կարծիքով՝ տեխնոլոգիաների առումով պետք է առանձնացնել սոցցանցերի կիրառումը քաղաքական ուժերի կողմից, որոնք ավելի շուտ աշխատում են ցանցային մեխանիզմների ստեղծման վրա: Ոմանք էլ օգտագործում են նախորդ իշխանության ստեղծած ցանցային տեխնոլոգիաներն ու ռեսուրսները: