«Անհասկանալի է` ինչի մասին է խոսում Մամեդյարովը». ԱԳՆ–ն` «Լավրովի պլանը» քննարկելու մասին

Հայկական կողմը պնդում է, որ տվյալ պահին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ինչ–որ կոնկրետ փաստաթուղթ չեն քննարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Բրատիսլավայում Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման ժամանակ որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ քննարկումներ չեն եղել։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, ճեպազրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը։

Աննա Նաղդալյանը պատասխանել է Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկել են «կոնկրետ և իրական պահեր»։ Ավելին, Հայաստանն իբր առաջարկել է տարբեր փաստաթղթեր, ներառյալ, այսպես կոչված, «Լավրովի պլանը» (հիմնվում է Մադրիդյան սկզբունքների վրա` խմբ.)։

«Վրիպակ է եղել». Նաղդալյանը` Մնացականյանի ելույթի անհամապատասխանության մասին

«Տվյալ փուլում ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում։ Այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, դա հստակ է։ Չէի ցանկանա համարել, որ դա տեխնիկական վրիպակ է, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,– ասաց Նաղդալյանը։

Հայ լրագրողներից ովքեր են գնացել Ադրբեջան և ուր են այցելել. մանրամասներ, լուսանկարներ

Նշենք, որ Մնացականյանի և Մամեդյարովի բրատիսլավյան հանդիպումն այս տարվա մեջ արդեն հինգերորդն էր։ Հունվարին նրանք հանդիպել էին Փարիզում, ապրիլին` Մոսկվայում, հունիսին` Վաշինգտոնում, սեպտեմբերին` Նյու Յորքում։