ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել. պատճառը ցեղասպանության բանաձև՞ն է

ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի ընդունած բանաձևի պատճառով Թուրքիայում բացասական են արձագանքել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ–ի Սենատի ընդունած բանաձևին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայում ԱԳՆ–ի աղբյուրին։

ԱՄՆ Կոլումբիայի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

Դեկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող S.Res.150 բանաձևը։ Թուրքիան արդեն իսկ բացասական է արձագանքել Սենատի ընդունած բանաձևին։ Նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, որ այս բանաձևը սպառնալիք է Անկարայի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների համար։
«Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի փոխանցմամբ՝ թուրքական կողմը դեսպանին հայտնել է իր մտահոգությունը», – նշում է աղբյուրը։

Ցեղասպանության մասին Սենատի բանաձևը չի կարելի կապել թուրք–ամերիկյան խնդիրների հետ. Սիլաև

Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության անունից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

Արմեն Սարգսյան էլ է անդրադարձել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած այդ փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից՝ Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար հերքում է այս փաստն ու դրան առնչվող մեղադրանքները։