Շմոլ գազից թունավորման հերթական դեպքը. երիտասարդ կինն ու իր երեխաները հիվանդանոցում են

Կնոջն ու իր անչափահաս երեխաներին ժամանակին հասցրել են տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ Փարաքար գյուղից Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35 տարեկան մի կին` իր դստեր և որդու հետ միասին։

Շմոլ գազից թունավորվելու հերթական դեպքը Հայաստանում. երեխաներ են հիվանդանոց տեղափոխվել

Թունավորում շմոլ գազից. Լիճքի 5 բնակչի հիվանդանոց են տեղափոխել

Անչափահասների և մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչն էլ հանդիսացել է հոսպիտալացման պատճառ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք իրենց տանը շմոլ գազից թունավորվել են։

Շմոլ գազից Երևանում թունավորվել է 6 երեխա

Հիվանդանոց են մեկնել իրավապահներ, որոնք պարզում են կատարվածի մանրամասները։