Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Բանաձևի բոլոր հեղինակները՝ ներառյալ Ադամ Շիֆը և Թեդ Քրուզը, շատ էմոցիոնալ են արձագանքում, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Բայց Ռոբերտ Մենենդեսի արձագանքն ընդմիշտ կմնա հայերի սրտերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակներից մեկը, շատ էմոցիոնալ է արձագանքել քվեարկությանը և շնորհակալական խոսքի ավարտին չի կարողացել զսպել արցունքները։

Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

«Ես շնորհակալ եմ, որ բանաձևն ընդունվել է, քանի դեռ Ցեղասպանության որոշ ականատեսներ ողջ են և հասցրին սա տեսնել»,- ասել է նա:

Այնուհետև սենատորի ձայնը դողացել է ու «դավաճանել» նրան։ Մենենդեսը երկար դադար է վերցրել ելույթը վերսկսելուց առաջ, բայց այլևս չի կարողացել հանգիստ խոսել:

Շնորհակալություն ենք հայտնում Մենենդեսին, Քրուզին և Սենատի բոլոր անդամներին. Մնացականյան

Վերջին խոսքերը նա արտաբերել է արտասվելով.

«Եվ մենք դեռ կհամոզվենք, որ սա արժեքավոր որոշում էր»,- ասել է նա:

Հիշեցնենք` ԱՄՆ Սենատն այսօր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։