ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենաազդեցիկ կանանց անունները։ 100–հոգանոց վարկանիշի առաջին հորիզոնականում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, երկրորդ տեղում` ԱՄՀ–ի ղեկավար Քրիստին Լագարդը, երրորդ տեղում ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Forbes-ը նշում է, որ առաջին տեղը զբաղեցրած Մերկելն արդեն 9-րդ տարի անընդմեջ պայքարում է Եվրոպայում տիրող հակամիգրանտական տրամադրությունների դեմ: Ըստ պարբերականի ՝ Փելոսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի հիմնական ոգեշնչողն է։
Անգելա Մերկելն ընկել է բեմում, բայց ոչ ոք չի օգնել նրան. տեսանյութ
Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին վարկանիշում զբաղեցրել է 20-րդ, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը` 40-րդ, իսկ Թրամփի դուստր Իվանկան` 42-րդ տեղը:
Փաշինյանը Մերկելին անվանում է եվրոմամա կամ եվրոքույրիկ
2019 թվականի ազդեցիկ կանանց վարկանիշի վերջին տեղում շվեդ բնապահպան Գրետա Թունբերգն է:
Մերկելը կրկին սկսել է ցնցվել Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ