Հայաստանում խաբել են ՌԴ–ի և Ղազախստանի քաղաքացիներին. ԱԱԾ–ի նոր բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` «գազաբալոնային տեղայակայանքով ավտոմեքենա վարելու» իրավունքի և «ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղակայված գազաբալոնային համակարգի համապատասխանության» վկայականներ, որոնք յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամով իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին` առանց վերջիններիս ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգեր տեղադրելու: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ն ԵԿՄ կնիքով հաստատված կեղծ փաստաթղթեր է բացահայտել

Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ` յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին:

Կոռուպցիոն նոր բացահայտում. պետությանը պատճառվել է 136 մլն դրամի վնաս

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Դպրոցի տնօրենից մինչև պահակ աշխատանքի չեն գնացել ու աշխատավարձ են ստացել. բացահայտումներ