Անի Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու բրոնզե մեդալ ապահովեց

Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Անի Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Խանտի Մանսիսկի Բելոյարսկ քաղաքում ընթացող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ապահովել է բրոնզե մեդալ։

Կեցցեն հայերը. բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հաղթեց Կուլվա Բուշիրին

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Շահլա Ալահվերդիևային:

Կիսաեզրափակիչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների արծաթե մեդալակիրը կմրցի ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ:

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն