«Առողջ դատողությունը սպառվել է». ԱՄՆ սենատի համար Ռուսաստանն «ահաբեկչության հովանավոր» է

ԱՄՆ սենատը պետդեպին կոչ է արել Ռուսաստանը ներառել «ահաբեկչությունը հովանավորող» երկրների ցանկում։ Ինչո՞ւ է սենատորը հիմա այդ կոչով դիմել` Sputnik ռադիոկայանի եթերում պարզաբանել է փորձագետ Վլադիմիր Օլենչենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկյան սենատորները Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» են համարում, այս մասին գրված է ԱՄՆ սենատի միջազգային կոմիտեի հաստատած օրինագծում։ Այդ ձևակերպումը պաշտոնապես ճանաչելու մասին որոշումը պետք է ընդունի պետքարտուղարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կոմիտեի մամուլի ծառայությանը։

ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուն

Փաստաթուղթը սահմանում է, որ պետդեպի ղեկավարը, այն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում, պետք է այդ հարցի վերաբերյալ եզրակացություն տա Կոնգրեսի համապատասխան կոմիտեներին։ Նույն ժամկետներում նա պետք է կողմնորոշվի` արդյոք Ռուսաստանը վերահսկում է զինված խմբավորումները Դոնբասում և արդյոք դրանք ինքնահռչակ ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի զինված խմբավորումների հետ մտնում են «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ» հասկացության տակ։

Ներկա պահին պետդեպի «ահաբեկչության հովանավորների» ցանկում են Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Սուդանը։

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը նշել էր, որ պետդեպը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր չի համարում։ Ռուսաստանը, ըստ նրա, ինքն է ահաբեկչական հարձակումների զոհ։

«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով

Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի եվրոպական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն կարծում է, որ պատահական չէ, որ այդ հարցը հենց այսօր է դրվել։

Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. սենատոր

«Հավանաբար, դեմոկրատների և հանրապետականների դիմակայումն ամենաանսպասելի, էքստրավագանտ հանգուցալուծումն է ստանում, սպառվել է առողջ դատողության ողջ ներուժը։ Հավանաբար, մտահոգության տեղիք է տվել Թրամփ-Լավրով հանդիպումը, քանի որ զրույցը կոնստրուկտիվ բնույթ է կրել և ցույց տվել, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան։ Հետևաբար, դա մտահոգել է Թրամփի հակառակորդներին։ Առավել ևս, որ հաջորդ տարի ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են կայանալու։

Եվ ահա միտք է հղացել Ռուսաստանին վերագրել ահաբեկչության աջակցումը։ Պարզվում է` առողջ դատողությունը բացարձակ չի համադրվում ամերիկյան ներկայիս քաղաքականության հետ», – Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Վլադիմիր Օլենչենկոն։