Ողբերգական ավտովթար Կապանում. 18-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Դեպքը տեղի է ունեցել Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին, Շինարարների փողոցում. թե ով է եղել մեքենայի ղեկին, կպարզեն իրավապահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին, Շինարարների փողոցում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող քաղաքացուն պատկանող այգու դարպասի երկաթյա սյանը, մի քանի պտույտ շրջվելով և հայտնվել ճանապարհին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պատահար Երևանում. բախվել են գնացքն ու ավտոմեքենան. կա տուժած

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Վթար Երևանի կենտրոնում. BMW-ն գլխիվայր շրջվել է

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանները և Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որը հանգեցրել է մահվան) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Երևանում BMW X5-ի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի տղամարդու

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան հաշվառված է Ա. Հայրապետյանի անվամբ։