Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել

Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժզննում է անցել Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

«Բուժզննումը եղել է պլանային։ Զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում»,– նշեց նա։

Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանն այժմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է։

Ռոբերտ Քոչարյանին վիրահատությունից հետո կրկին տեղափոխել են ՔԿՀ

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են հոկտեմբերի 9–ին «Իզմիրյան» բժշկական կենտրոնում։ Ավելի ուշ` նոյեմբերի 5–ին, Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել, որը վիրահատել են։ Լևոն Քոչարյանի խոսքով` ուռուցքը բարորակ է եղել։