Պետական համակարգում փոփոխություննե՞ր են սպասվում. ինչու է զայրացել վարչապետը

ՀՀ կառավարության նիստում պետական կառավարման համակարգի մասին Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները զանազան մեկնաբանությունների առիթ են տվել։ Լրագրողները կառավարության անդամներից հետաքրքրվեցին` առաջիկայում պաշտոնանկություններ սպասե՞լ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո պետական համակարգում փոփոխությունները բացառված չեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

Քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել. Նիկոլ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

«Պետական համակարգում պարբերաբար բավականին հնչեղ փոփոխություններ են լինում, և ոչ մի բան բացառված չէ։ Բայց կարծում եմ` պետք չէ վարչապետի հայտարարությունների մեջ որևէ բան փնտրել»,– ասաց նա։

Հիշեցնենք` կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը։  Նրա խոսքով` Հայաստանում գրանցված տնտեսական բոլոր ցուցանիշներն արվել են ի հեճուկս ՀՀ պետական համակարգի ու բոլոր նախարարությունների։ Անգամ կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական համակարգի, որովհետև իրավապահ համակարգը անվերջ ձգձգում է գործերի քննությունը։ «Այո՛, եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»,– ասել էր Փաշինյանը։

Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Փաշինյանը պատմեց` ինչ են խոսում իր սենյակում

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով պետական համակարգում ստվերի առկայության մասին հարցին, Աղաջանյանը նշեց, որ ստվերային պայմանավորվածությունների պահով խոսք լինել չի կարող։

«Ես կարծում եմ` վարչապետը նկատի ուներ պետական համակարգի այն ձևը, որը երկար ժամանակ մեզանում գոյություն է ունեցել։ Այն ի սկզբանե եղել է որոշակի տրամաբանությամբ գործող, և այդ մեծ ու ծանր համակարգը նոր տրամաբանության մեջ դնելն ու գործարկելը հեշտ չէ»,- ասաց նա։

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Անդրադառնալով պետական համակարգին ուղղված մեղադրանքներին` Անանյանը նշեց, որ հեղափոխության դիմադրությունը ջարդելու գործընթացին վարչապետի հետ իրենք էլ են մասնակցելու։

Փողի կռիվ. ՊԵԿ նախագահի ու Ֆինանսների նախարարի վեճը հունից հանեց վարչապետին

«Այդ հայտարարությունը շատ ավելի քաղաքական հայտարարություն էր և կոնկրետ որևէ անձի ուղղված չէր։ Պետական համակարգը ցանկացած երկրում, այդ թվում` ՀՀ–ում, միշտ էլ գնահատվել  ու գնահատվում է որպես մի քիչ ավելի կոնֆորմիստ։ Այս առումով պետական համակարգը պահպանողական է ու հեղափոխական քայլերով առաջ գնալու վարքագիծ չի դրսևորում։ Կարծում եմ` վարչապետի խոսքը հենց դրան էր վերաբերում, որ պետական համակարգի հեղափոխական լինելը վերաբերում է նաև պետական համակարգին, և մենք բոլորս պետք է ջանք գործադրենք, որպեսզի կառավարությունը ևս դառնա հեղափոխական»,– ասաց նա։ 

Անանյանն անդրադարձավ նաև կառավարության նիստում իր և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև ի հայտ եկած անհամաձայնություններին։

«Ֆիննախն ո՞վ է, որ գումար տա կամ չտա։ Ֆիննախը չի որոշում` գումար տա, թե չտա, կառավարությունում են որոշում` գումար տալ, թե ոչ»,– ասաց Անանյանը։

Բռնության կոչերի քրեականացումը շփոթեցրեց Փաշինյանին. նա խառնեց Թումանյանին ու Նար–Դոսին

Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարի ներկայացրած տեսակետին, ՊԵԿ նախագահը նշեց` դա զուտ տեսակետ էր, որի իրավունքը նախարարությունը, ի դեմս նախարարի, ունի։

Հիշեցնենք` նիստի ընթացքում կրքերը թեժացել էին հատկապես Գյումրու ավտոմաքսատան շինարարության համար գումար հատկացնելու հարցի շուրջ։ Երբ ի սկզբանե նախատեսված 2.2 մլրդ–ի փոխարեն ՊԵԿ–ը 6.2 մլրդ դրամ է պահանջում, ինչն էլ վրդովեցրել էր ֆինանսների նախարարին։ 

Բանակին բժիշկներ են անհրաժեշտ. նրանք Ամանորը տանը չեն դիմավորի

Թեժ քննարկումների արդյունքում Անանյանը նաև խոստովանել էր, որ թեև ՊԵԿ-ը լրացուցիչ գումարը նոր է ակնկալում ստանալ կառավարությունից, բայց դրա կես արժեքով շինարարությունն արդեն կատարված է, ու ինքը պարտք է մնացել կառուցապատողին։