ԱԱԾ-ն ԵԿՄ կնիքով հաստատված կեղծ փաստաթղթեր է բացահայտել

Ապօրինության հեղինակը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մի բնակիչ է, որն արտերկրում բնակվող եղբորը խոստացել է անօրինական ճանապարհով ձեռք բերել վերջինիս համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչը, Բելգիայում բնակվող եղբոր խնդրանքով, վերջինիս քաղաքացիություն ստանալու և առողջական խնդիրների բուժման գործընթացը երկարաձգելու նպատակով, խոստացել է ՀՀ պատկան մարմիններից ձեռք բերել և տրամադրել առողջության և Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Սաքունցն անցել է թույլատրելիի բոլոր սահմանները. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Այդ նպատակով քաղաքացին նախնական համաձայնության է եկել Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահի հետ և անձամբ ԵԿՄ զինանշանով ձևաթղթի վրա տպագրել է եղբոր` Արցախի Հանրապետությունում մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, որը ստորագրվել և հաստատվել է ԵԿՄ կնիքով:

Մարտունու հիվանդանոցի բաժնի վարիչներից մեկը 2 տարի շարունակ կաշառք է վերցրել հիվանդներից

Նույն ժամանակահատվածում դիմել է նաև ՀՀ-ում գործող առողջության կենտրոններից մեկի ղեկավարին և ստացել եղբոր առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք:

Փաշինյանը նախարարից պարզաբանում է պահանջել. ե՞րբ է ԱԱԾ–ն «Անանիա Շիրակացի» այցելել

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: