«Իմ քայլն» ընդմիջում է խնդրել դատավորներին թոշակի ուղարկելուց առաջ

ԱԺ իշխող խմբակցությունը որոշեց չշտապել ու ընդմիջում վերցնել ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքի քվեարկությունից առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքի քվեարկությունից անմիջապես առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Խմբակցության որոշումը հնչեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր 

ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ և փոխադարձ մեղադրանքներով

Հիշեցնենք` խորհրդարանն այսօր քննարկում է օրենքը հատուկ ընթացակարգով և երկրորդ ընթերցմամբ։

Հետևաբար այս քվեարկությամբ է որոշվելու օրենքի ու իշխանության` ՍԴ կազմը փոխելու նախաձեռնության ճակատագիրը։

Նշենք, որ երեկ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծին կողմ էին քվեարկել 74 պատգամավոր, դեմ` 27, ձեռնպահ` 3։

ՍԴ անդամներին Ավինյանը խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ կարդալ վաղաժամ կենսաթոշակի նախագիծը

Նախագիծը նախատեսում է ՍԴ դատավորների կամավոր թոշակի անցման դրույթ, որի դեպքում նրանց վճարվելու է ներկայիս ամսական աշխատավարձի չափով կենսաթոշակ` ավելի քան 1 մլն դրամ։