Երևանում և հանրապետության բոլոր ճանապարհներին ՃՈ խմբերը 24 ժամ ծառայություն կիրականացնեն

ՃՈ–ն անհանդուրժող է լինելու, ներողամտություն չի ցուցաբերելու ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 14-ից մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում և հանրապետության բոլոր ճանապարհներին Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը 24 ժամ ծառայություն կիրականացնեն։

Այս մասին որոշումը կայացվեց այսօր` դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Հայտնի է` ումից են ոստիկանության ծառայողները մահակով ու բռնությամբ ցուցմունք կորզել. ՀՔԾ

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը նշել է, որ սա արվում է նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկություն ապահովելու համար։

Եգոր Կարապետյանը հանձնարարել է անհանդուրժող լինել, ներողամտություն չցուցաբերել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմին ցուցում է տրվել տոնական և նախատոնական օրերին իրականացնել անխափան ծառայություն, պատասխանել և ուղղորդել բոլոր զանգահարողներին։

Ոստիկանությունը ստուգում է Սուրեն Աղաջանյանի մասին աղմկահարույց հրապարակումները

Հաշվառման և քննական ստորաբաժանումների ղեկավարությանը հորդորել են բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում, մատուցել միայն բարձրորակ ծառայություն։

Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններն էլ ցուցում են ստացել հետևել համազգեստի կոկիկությանը, քաղաքացիների հետ շփումներում լինել գրագետ ու բարյացակամ։