«Թրամփը հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամություն անելու շահը». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անկեղծորեն հասկանում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը։ Այս մասին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի ռազմածովային ուժերն ուզում են «Միստրալների» հզոր հակակշիռ ստեղծել

«Կանխակալ են». Թրամփի շտաբը հրաժարվել է հավատարմագրել Bloomberg գործակալությանը

Դեկտեմբերի 10–ին ՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով ԱՄՆ է ժամանել ու բանակցություններ անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Մասնավորապես, ՌԴ արտգործնախարարի կարծիքով, Թրամփը գիտակցում է Մոսկվայի ու Վաշինգտոնի նորմալ հարաբերությունների առավելությունները բիզնեսի ու շարքային ամերիկացիների համար։

Լավրովը նշել է, որ հարաբերությունները պետք է հիմնվեն ոչ թե «լավությունների», այլ շահերի ու պրագմատիզմի բալանսի վրա։

Մինչդեռ Վաշինգտոնում բոլորը չէ, որ համակարծիք են Թրամփի այդ դիրքորոշման հետ ու փորձում են դադարեցնել երկկողմանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Ռուսաստանը Ֆրանսիայի տարածքից գրոհել է ամբողջ Եվրոպան». իսկ ինչ է կատարվում իրականում

Թրամփն իր հերթին դրական է գնահատել բանակցությունները Լավրովի հետ։

«Հենց նոր հանդիպում անցկացրեցի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՌԴ ներկայացուցիչների հետ։ Քննարկեցինք բազմաթիվ, այդ թվում` առևտրի, Իրան, Հյուսիսային Կորեա, «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի, միջուկային զենքի վերահսկողության, ընտրություններին միջամտելու հետ կապված հարցեր։ Անհամբեր սպասում ենք մոտ ապագայում մեր երկխոսության շարունակությանը»,–գրել է Թրամփը Twitter–ի միկրոբլոգում։

​Նշենք` ՌԴ արտգործնախարարի այցը Վաշինգտոն կազմակերպվել է կարճ ժամկետում, ԱՄՆ–ում ներքաղաքական սկանդալի ֆոնին։