Հերթը հասավ Ռուբեն Հայրապետյանի՞ն. ոստիկանությունը նյութեր է պատրաստում

Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայրապետյանը մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքների ընթացքում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Ոստիկանության 6-րդ վարչությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Օպերատիվ տեղեկություններ են ստացվել։ Նյութեր են նախապատրաստվում»,– ասաց նա։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Թե կոնկրետ որ կազմակերպություններն են հայտնվել իրավապահների թիրախում, Ջանոյանը չհստակեցրեց` նշելով, որ այդ ամենը հայտնի կդառնա նյութերի նախապատրաստման ավարտին։

Սերժ Սարգսյանը վատ ղեկավար է եղել, վատ ընկեր, ինձնից գործարան է խլել. Խաչատուր Սուքիասյան

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին