Երևանում անհայտ անձը ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն

Անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պապիկի պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Արմավիր քաղաքի մի բնակիչ ներկայացել է սոցապի աշխատակից, թալանել 88-ամյա ծերունուն և ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանի կենտրոնում 20–ամյա ՌԴ քաղաքացուն կապկպել են, դանակահարել ու թալանել

«Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ էր ստացել, որ նույն օրը ժամը 12.00-ին անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել է վերջինիս բնակարան։ Նա, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ։ Նրան դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:

Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի բնակարանը թալանել է հարազատ քույրը

Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: