ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավարուհի, վերջին շրջանում նաև բիզնես լեդի Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում հրապարակել է ամուսնու՝ Վասիլի Բրովկոյի հարցազրույցը:
Մեկնաբանելով ամուսնու հարցազրույցը՝ Կանդելակին հիշել է հայուհի մայրիկից լսած խոսքերը:
«Ինչպես մայրս է ասում, «խելքի բուն ա»: Հպարտանում եմ»,- գրել է նա:
Թինան իսկապես հպարտանալու տեղ ունի: Երբ նա հանդիպեց Վասիլիին, վերջինիս քչերն էին ճանաչում։ Բրովկոն ոչ միայն տարիքային տարբերությունից (12 տարի փոքր է Թինայից), այլև հաղորդավարուհու ճանաչված ու սիրված լինելուց չվախեցավ։ Նա ամուսնության առաջարկ արեց գեղեցիկ, խելացի և հարուստ կնոջը:
Հարցազրույցներից մեկի ժամանակ հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ Վասիլին իր բոլոր երկրպագուներից ամենաանվախն էր:
Նշենք, որ «Коммерсантъ»-ի հետ հարցազրույցում «Ростеха»-ի տնօրեն Բրովկոն «Цифровая экономика» ազգային ծրագրում պատմել է նոր տեխնոլոգիական առաջընթացի սխեմաների մասին:
Բրովկոն և Կանդելակին արդեն 5 տարի միասին են: Սա Թինայի երկրորդ ամուսնությունն է: Նրա առաջին ամուսինը նկարիչ և գործարար Անդրեյ Կոնդրախինն է:
Կանդելակին պրոդյուսեր Դավիթ Քոչարովի հետ կստեղծի Netflix–ի ռուսական անալոգը
Կանդելակին բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, նա ոչ միայն Match TV սպորտային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն է, այլև ռեստորանի, գեղեցկության սրահի սեփականատեր, Ansaligy կոսմետիկ բրենդի հիմնադիրը։
«Սա օրվա ամենալավ նորությունն էր». Մարգարիտա Սիմոնյանը կրկին մայրացել է