Արթուր Ալեքսանյանը հաղթել է «վազքի մրցույթում». տեսանյութ

Հայտնի մարզիկը ցուցադրել է, թե ինչպես է առավոտյան մարզվում։ Նա առանց դժվարության վազելով հաղթահարել է դեպի «Մայր Հայաստան» արձան տանող հարթակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի քառակի ու աշխարհի եռակի ոսկե մեդալակիր, Հայաստանում Unicef-ի բարի կամքի դեսպան, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջի «story» բաժում նոր տեսանյութ է հրապարակել իր մարզումներից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարզիկն իր ընկերոջ հետ վազելով բարձրանում դեպի Գյումրու «Մայր Հայաստան» արձան տանող հարթակով։

Արթուր Ալեքսանյանը հաղթել է «վազքի մրցույթում». տեսանյութ

Տեսանյութից տպավորություն է ստեղծվում, որ երկու ընկեր վազքի մրցում են անցկացնում, որտեղ Արթուրը կրկին հաղթողի դերում է։

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին պատանիների 84 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն։

Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան տորթը կացնով է կտրել. տեսանյութ

2014-2017թ. Արթուրը ճանաչվել է Հայաստանի Տարվա լավագույն մարզիկ և պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ և 1-ին աստիճանի շքանշանով: Իսկ մարզադպրոցը, որտեղ նա մարզվել է, անվանակոչել են նրա պատվին:

2019 թ-ի նոյեմբերի 16-ին մարզիկը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին